Թուրքիան շարունակում է զինել Ադրբեջանին

Թուրքիան շարունակում է զինել Ադրբեջանին

PanARMENIAN.Net - Ադրբեջանին ցուցաբերվող թուրքական ռազմական օգնության չափերը կազմում են շուրջ 200 մլն դոլար: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Վեժդի Քոնուլը: «Մեր համագործակցությունը Ադրբեջանի հետ ռազմական ոլորտում սկիզբ առավ Ադրբեջանի անկախացման արդյունքում և այդ գործընթացը շարունակվում է մինչ օրս: Կարևորվում է հատկապես Ադրբեջանի ԶՈւ սպաների ուսուցումը Թուրքիայի ռազմական ուսումնական հաստատություններում: Բացի այդ, թուրք սպաները մեծապես նպաստեցին ադրբեջանական բանակի կազմավորմանը»,-ասել է Թուրքիայի ՊՆ ղեկավարը:

Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովն իր հերթին հայտարարել է, որ Ադրբեջանը մտադիր է հրաձգային զենք արտադրել Թուրքիայի մեքենաշինական ու քիմիական նախարարության հետ համատեղ: Ջամալովը նշել է նաև, որ Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը քննարկվել են համագործակցության հեռանկարները պաշտպանական արդյունաբերության ոլորտում: Ադրբեջանն ապագայում կմասնակցի Թուրքիայի մի շարք ռազմական նախագծերի, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---