Davis Cup. Թենիսի Հայաստանի հավաքականը զիջել է Մոլդովայի հավաքականին![]() 14 մայիսի 2010 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Կայացել է եվրոաֆրիկյան գոտու 3-րդ ենթախմբի Davis Cup-ի տղամարդկանց թիմային առաջնությունում թենիսի Հայաստանի հավաքականի 3-րդ խաղը, որն ընթանում է Հունաստանում: Բ խմբում Հայաստանի հավաքականը հանդիպել է Մոլդովայի հավաքականին և պարտվել 0:3 հաշվով: Աշոտ Գևորգյանը զիջել է Ռոման Բորվանովին 2:6, 2:6 հաշվով, իսկ Խաչատուր Խաչատրյանը` Ռադ Ալբոտին: Զուգախաղում նույնպես մոլդովացի թենիսիստներն ավելի ուժեղ էին. Բորվանով-Ալբոտ զույգը պարտության մատնեց Խաչատրյան-Գևորգյան զույգին 6:3, 6:1 հաշվով: Մինչ այդ հանդիպումը հայ թենիսիստներն անցկացրել էին 2 խաղ: Առաջինում պարտվել էին Չերնոգորիայի հավաքականին, այնուհետև հաղթել Սան-Մարինոյի հավաքականին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |