Թուրքիան պատրաստվում է «հոգեբանական հեղափոխություն»կատարել տարածաշրջանում

Թուրքիան պատրաստվում է «հոգեբանական հեղափոխություն»կատարել տարածաշրջանում

PanARMENIAN.Net - «Մենք այնպես կանենք, որպեսզի ավտոմեքենան կարողանա ազատ անցնել Կարսը, ընթանալ Երևանով, Քելբաջարով, Աղդամով և բարեհաջող հասնել Բաքու»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն, ավելացնելով, որ Թուրքիան կփոխի Կովկասի «դժբախտ» ճակատագիրը:

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի խոսքերով, անհրաժշետ է հեղափոխություն իրականցնել հակամարտության գոտու մարդկանց հոգեբանության մեջ: «Թուրքիան հավատում է նման քաղաքականության հաջողությանը և ամեն ինչ կանի նրա համար, որպեսզի տարածաշրջանի երկրները հավատան մեզ: Շատերը կասկածի տակ են դնում տարածշրջանում Թուրքիայի քաղաքականության հաջողությունը, սակայն, իրավիճակը Հարավային Կովկասում քննարկվել է ՌԴ նախագահի և Թուրքիայի վարչապետի հանդիպման ժամանակ»,- ասել է Դավութօղլուն, հաղորդում է Haber-Turk-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---