Թուրքիան առավել գործուն քայլեր է ակնկալում ԵԱՀԿ ՄԽ-ից

Թուրքիան առավել գործուն քայլեր է ակնկալում ԵԱՀԿ ՄԽ-ից

PanARMENIAN.Net - Թուրքիան առավել գործուն քայլեր է ակնկալում ԵԱՀԿ Մինսկի խմբից և համաշխարհային հանրությունից ղարաբաղյան կարգավորման հարցում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն: Նա հիշեցրել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևն անցյալ տարի մի շարք հանդիպումներ ունեցան Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ:

«Անկարա այցելության ընթացքում նախագահ Մեդվեդևը քննարկեց ղարաբաղյան հակամրտության հարցը Թուրքիայի նախագահի ու վարչապետի հետ»,-ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը` հավելելով, որ խաղաղությունն ու կայունությունը Կովկասում բխում են Թուրքիայի, Ռուսաստանի և համաշխարհային հանրության շահերից: «Մենք հուսով ենք, որ սառեցված հակամարտությունները Կովկասում կհանգուցալուծվեն և փոխադարձ անվստահությունը կանհետանա»,-ասել է Դավութօղլուն, գրում է The Journal of Turkish Weekly-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---