Լրագրող Էռնեստ Վարդանյանը խոստովանել է, որ զբաղվել է լրտեսությամբ` Մոլդովայի ՏԱԾ-ի պարտադրմամբ15 մայիսի 2010 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Մերձդնեստրում աշխատող լրագրող Էռնեստ Վարդանյանը, որին ապրիլի 7-ին ձերբակալել են չճանաչված հանրապետության պետանվտանգության նախարարության աշխատակիցները, տեղական հեռուստաալիքի եթերում խոստովանել է, որ զբաղվել է լրտեսությամբ` Մոլդովայի Տեղեկատվության ու անվտանգության ծառայության (ՏԱԾ-ի) պարտադրմամբ; Վարդանյանն ասել է, որ սկսել է համագործակցել ՏԱԾ-ի հետ 9 տարի առաջ Քիշնևի համալսարանում ուսանելիս: «2001թ. մայիսին, երբ ես հաջողությամբ ավարտում էի չորրորդ կուրսը, ինձ «հավաքագրեց» ՏԱԾ-ի աշխատակից Նիկոլայ Բոտեզատուն»,-ասել է լրագրողը: Ըստ նրա, ՏԱԾ-ի աշխատակիցներն ակնարկել են, որ Վարդանյանի, ինչպես նաև նրա ապագա կնոջ հետագա ուսումը կարող է տուժել համագործակցությունից հրաժարվելու դեպքում: «Նկատի ունենալով այդ սքողված սպառնալիքները, ես համաձայնվեցի համագործակցել և հիմա հասկանում եմ, թե ինչ սարսափելի սխալ եմ գործել»,-ասել է նա: Վարդանյանը հայտարարել է, որ գրավոր համաձայնություն է տվել և բուհն ավարտելուց հետո, աշխատելով Մերձդնեստրում, տեղեկատվություն է հավաքել ներքին քաղաքականության վերաբերյալ: Ըստ նրա, 2009-ին նա դարձավ ՄԱԿ-ի քարտուղարությունում աշխատելու թեկնածու և մտադիր էր դադարեցնել իր համագործակցությունը Մոլդովային հատուկ ծառայությունների հետ: «Երբ ես հայտնեցի այդ մասին Բոտեզատուին, նա հայտարարեց, որ դա ինձ չի հաջողվի: Ավելին, ժամանելով Նյու Յորք ես պետք է շարունակեմ իմ գործունեությունը, արդեն այլ պետությունների, առաջին հերթին ՌԴ-ի դեմ: Իմ հայտնաբերումը բացատրվում է նաև ՏԱԾ-ի անպատասխանատու գործողություններով, որը հոգ չէր տանում իմ մասին: Եվ, հավանաբար, վերջն այսպիսին պետք է լիներ»,-ասել է լրագրողը: Վարդանյանը հավելել է, որ Մերձդնեստրի թշնամին չէ, այլ հանգամանքների զոհը: Մերձդնեստրի դատախազության աշխատակից Ստանիսլավ Չերնեցկին նույն եթերում ճշտել է, որ Վարդանյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՔՕ 271 հոդվածով, որով 12-20 տարի ազատազրկում է նախատեսվում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |