Ամերիաբանկի ընդհանուր վարկային պորտֆելում դասակարգված վարկերը կազմել են ընդամենը 0.26 տոկոս

Ամերիաբանկի ընդհանուր վարկային պորտֆելում դասակարգված վարկերը կազմել են ընդամենը 0.26 տոկոս

PanARMENIAN.Net - «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն 31.03.10թ. դրությամբ ապահովել է վարկային պորտֆելի բարձր որակ. բանկի վարկային պորտֆելում բացակայում են անհուսալի վարկերը, իսկ դասակարգված վարկերը կազմում են ամբողջ պորտֆելի ընդամենը 0.26 տոկոսը, այն դեպքում, երբ ՀՀ բանկային համակարգում այդ ցուցանիշը կազմում է 5.6 տոկոս, իսկ Կասկադ բանկի հետ միավորված հաշվեկշռով այդ ցուցանիշը կազմում է 0.76 տոկոս, հաղորդում է Ամերիաբանկի մամլո ծառայությունը:

Ամերիաբանկի վարկային պորտֆելի 87 տոկոսը կազմում են կորպորատիվ հաճախորդներին տրված վարկերն ու փոխառությունները: Ընթացիկ տարվա մարտի 31-ի դրությամբ բանկի վարկային պորտֆելը կազմել է ավելի քան 61 մլրդ դրամ` աճելով տարվա սկզբի համեմատությամբ 14 տոկոսով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ աճը կազմել է ավելի քան 87 տոկոս:

Նշենք, որ 30.04.10թ. դրությամբ բանկի վարկային պորտֆելը կազմել է շուրջ 63 մլրդ դրամ, իսկ ակտիվները տարվա սկզբի համեմատությամբ աճել են 10%-ով և կազմել ավելի քան 114 մլրդ դրամ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---