Թեհրանը համաձայն է հարստացնել ուրանը Թուրքիայում17 մայիսի 2010 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Թեհրանի ցածր տոկոսով հարստացված ուրանի (մինչև 3,5 տոկոս) լրացուցիչ հարստացումը (մինչև 20 տոկոս) գիտահետազոտական ռեակտորի համար կկատարվի Թուրքիայի տարածքում: Համապատասխան համաձայնագիրը մայիսի 17-ին ստորագրել են Իրանի, Բրազիլիայի ու Թուրքիայի ղեկավարները: Փոխանակման համար նախատեսված ուրանի քանակը 1,2 հազար կգ է, նշել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը: Փոխարենն Իրանը կստանա 120 կգ լրահարստացված ուրան, սակայն մտադիր չէ հրաժարվել ուրանի հարստացման ինքնուրույն ծրագրերից: Այդպիսով, ճանաչվում է Իրանի ուրանի հարստացման իրավունքը, սակայն միջազգային հանրությունը իրավունք կստանա տեսչական այցեր կատարել Իրանի միջուկային օբյեկտներ և վերահսկել ատոմային ծրագրի խաղաղ բնույթը: Թեհրանը մտադիր է առաջիկայում իրազեկել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը ձեռք բերված համաձայնության մանրամասների մասին: Նշեքն, որ մայիսի 8-ին Իրանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ «Թուրքիայի ու Բրազիլիայի առաջարկներն, ըստ Իրանի, կարող են իրոք գործուն լինել»: ![]() ![]() Իրանի միջուկային ծրագիր Իրանի միջուկային ծրագիրը սկիզբ է առել 1967թ., երբ Ամերիկան Իրանի շահ Մուհամմեդ Ռըզա Փեհլեվիին փոխանցեց 5 ՄՎտ հզորությամբ ատոմային ռեակտորը: Ռեակտորի շինարարության գործում այնուհետեւ տեխնոլոգիական օգնություն են ցուցաբերել Գերմանիան եւ Ֆրանսիան: Իրանը 1968թ. ստորագրել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը եւ վավերացրել է այն 1970թ.:\r\n\r\nՆերկայումս համաշխարհային հանրությունը դեմ է նրան, որ Իրանն ուրան հարստացնի իր տարածքում` մտավախություն ունենալով, որ այդ դեպքում Թեհրանը անպայման ձեռնամուխ կլինի միջուկային զենքի ստեղծմանը: Իսկ Իրանը հրաժարվում է փոխզիջումների գնալ: Մոսկվան փորձում է գործել որպես միջնորդ` դեռ 2005թ. աշնանը ՌԴ-ն առաջարկեց Թեհրանին ուրանը հարստացնել ՌԴ տարածքում:\r\n\r\n2010թ. հունվարի սկզբին Իրանը տեղեկացրեց ՄԱԳԱՏԷ-ին, որ վերսկսում է իր հետազոտությունները: Հունվարի 10-ին Իրանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների ներկայությամբ վերաբացեցին Նաթանզեում, Պարսում եւ Ֆարայանդում գտնվող միջուկային հետազոտական կենտրոնները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |