Չեխիան մեծ նշանակություն է տալիս Հայաստանի մասնակցությանը ԵՄ «Արևելյան գործընկերություն» նախաձեռնությանը

Չեխիան մեծ նշանակություն է տալիս Հայաստանի մասնակցությանը ԵՄ «Արևելյան գործընկերություն» նախաձեռնությանը

PanARMENIAN.Net - Չեխիան մեծ նշանակություն է տալիս Հայաստանի մասնակցությանը ԵՄ «Արևելյան գործընկերություն» նախաձեռնությանը, քանի որ նա մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Եվրոպայի առանձին ոլորտների հանդեպ և ձգտում դեպի Եվրոպա: Այդ մասին մայիսի 17-ին Երևանում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնեց Չեխիայի վարչապետ Յան Ֆիշերը:

Նրա խոսքով, Արևելյան գործընկերության ծրագիրը կարևոր նշանակություն ունի, քանի որ մշակվել է Եվրոպայում Չեխիայի նախագահության ժամանակաընթացքում: «Մենք մեծ նշանակություն ենք տալիս այս ծրագրին և գտնում, որ այն հետևողական բնույթ կկրի»,- ավելացրեց նա:

Մայիսի 17-18-ը Հայաստանում է գտնվում չեխական պատվիրակությունը` Չեխիայի վարչապետ Յան Ֆիշերի գլխավորությամբ: Իր այցի շրջանակներում Ֆիշերը կմասնակցի հայ-չեխական բիզնես-ֆորումին, կհանդիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի հետ: Բացի դրանից, հանդիպում կկայանա Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Յան Ֆիշերը կայցելի Ծիծեռնակաբերդ, որտեղ պսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---