Ռուսաստանի նախագահն առաջարկում է Ուկրաինային անդամակցել ՀԱՊԿ-ին

Ռուսաստանի նախագահն առաջարկում է Ուկրաինային անդամակցել ՀԱՊԿ-ին

PanARMENIAN.Net - Ուկրաինան, եթե ցանկանա, կարող է անդամակցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության` ՀԱՊԿ-ին, որի անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը ուկրաինացի ուսանողների հետ հանդիպմանը Կիևում:

«Եթե հետաքրքիր է` welcome: Եթե կան որոշակի կասկածներ, մենք հարգանքով կվերաբերվենք դրան»,-ասել է Դմիտրի Մեդվեդևը` հավելելով, որ ՌԴ-ն դեմ չի Ուկրաինայի չեզոք կարգավիճակին:

Մեդվեդևը խոստացել է նաև, որ ՌԴ-ն Սևծովյան նավատորմը չի կիրառի հարևան երկրների դեմ հարձակման համար, հաղորդում է «Նովի ռեգիոն-2»-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---