Արմեն Մարության. Ես նույնիսկ չգիտեի, որ ինձ ինչ-որ շինություններ են վերագրում Ուսանողական այգում

Արմեն Մարության. Ես նույնիսկ չգիտեի, որ ինձ ինչ-որ շինություններ են վերագրում Ուսանողական այգում

PanARMENIAN.Net - «Ես ոչ մի առնչություն չունեմ Ուսանողական այգում ծավալված շինարարության հետ և չեմ հանդիսանում կառուցվող շինություններից և ոչ մեկի սեփականատերը»,-հայտարարել է դերասան Արմեն Մարությանը` մեկնաբանելով մամուլի հաղորդագրություններն այն մասին, որ ինքն է հանդիսանում Ուսանողական այգում կառուցվող նոր շինությունների սեփականատերը:

Ըստ նրա, նա նույնիսկ չէր իմանա, որ նրան են վերագրում այդ շինությունները, եթե չլիներ մամլո ասուլիսը:

«Նման հայտարարությունների պատճառը կարող է լինել այն, որ ես հանդիսանում եմ այդտեղից ոչ հեռու գտնվող սրճարանի սեփականատերը, սակայն այն ստորգետնյա է և ընթացող շինարարության հետ ոչ մի կապ չունի»,-ասել է դերասանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---