Եվրախորհրդարանի բանաձևը Ադրբեջանին ուղղված հստակ ուղերձներ է պարունակում

PanARMENIAN.Net - Նախօրեին ընդունված Եվրախորհրդարանի բանաձևում Ադրբեջանին ուղղված հստակ ուղերձներ է պարունակում: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտարարել է Analitika.at.ua պորտալի ղեկավար Մարատ Հակոբյանը:

«Չնայած Լեռնային Ղարաբաղում իրավիճակի ակնհայտ հակասական և տեղ- տեղ ոչ պրոֆեսիոնալ գնահատականներին, փաստաթղթում խոսվում է ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու անընդունելիության մասին: Եվրախորհրդարանը կոչ է անում «զերծ մնալ սադրիչ քաղաքականությունից, հռետորությունից և պատմությունը խեղաթյուրելուց»: Դա նշանակում է, որ եվրոպացիների համար աննկատ չեն մնացել Բաքվի ռևանշիստական տրամադրությունները և Հայաստանի, Իրանի ու տարածաշրջանի այլ երկրների պատմությունը կեղծելու սրբապիղծ փորձերը»,- ընդգծել է փորձագետը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---