Մայիսի 23-ին Արցախի Հանրապետությունում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ![]() 22 մայիսի 2010 - 12:22 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ խորհրդարանի 17 տեղի համար կուսակցական ցուցակներով պայքարում է 82 թեկնածու` «Ազատ հայրենիք», «Արցախի դեմոկրատական կուսակցություն», ՀՅԴ և Կոմունիստական կուսակցություններից: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ԼՂՀ «Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոն» իրավապաշտպան ՈԿԿ-ի առաջին տնօրեն և Ղարաբաղյան հակամարտության գոտում Անհայտ կորածների, գերիների փոխանակման միջազգային աշխատանքային խմբի համակարգող Ալբերտ Ոսկանյանը: Ըստ նրա, արդեն բացվել է Լեռնային Ղարաբաղի ԿԸՀ-ի մամլո կենտրոնը, որտեղ մայիսի 23-ին 3 ժամը մեկ տեղեկատվություն կտրվի քվեարկության ընթացքի մասին: Ձևավորվել է 273 ընտրական հանձնաժողով, որոնցից մեկը Երևանում, Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցչությունում: Պատրաստ են և փակցվել են ընտրողների վերջնական, ճշտված ցուցակները, որտեղ ընդգրկված է 94 900 ընտրող` բնակչության շուրջ 60 տոկոսը: «Հարկ է նշել, որ բոլոր չորս կուսակցությունների միջև փոխըմբռնում կա, քանի որ բոլոր նախընտրական ծրագրերում կա մեկ ընդհանուր կետ, այն է`Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը»,-ասել է Ոսկանյանը: Ընդամենն ակնկալվում է շուրջ 60 միջազգային դիտորդների մասնակցություն Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Եվրոպայից և այլ երկրներից ու տարածաշրջաններից, ասվում է ԼՂ ԿԸՀ հայտարարության մեջ: Ընտրությունները կլուսաբանեն մի քանի տասնյակ արտասահմանյան ԶԼՄ-ներ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |