Տավուշի մարզում շահագործման է հանձնվել Հայ-ֆրանսիական բարեկամության ջրանցքը22 մայիսի 2010 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Տավուշի մարզում մայիսի 22-ին տեղի ունեցավ Հայ-ֆրանսիական բարեկամության ջրանցքի բացումը: «Ջրանցքի բացումը թույլ կտա Տավուշի մարզի գյուղական համայնքներին զարգանալ, ինչը հնարավոր չէր նախկինում, երբ ջրի բացակայության պատճառով հողատարածքների մեծ մասը չէր մշակվում»,-ասել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: Ըստ նրա, մարզերի համաչափ զարգացման ծրագիրը Հայաստանի կառավարության առաջնայնություններից է, ուստի ոռոգման համակարգի վերականգնումը մարզերում հետևողական է լինելու: Իր հերթին Ֆրանսիայի արդյունաբերության զարգացման նախարար, Օ դը Սեն նահանգի գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դեւեջյանը նշեց, որ Տավուշի մարզը մեծ ներուժ ունի` հավելելով, որ Հայաստանը կարող է լիովին ապահովել իրեն գյուղմթերքով և սննդամթերքով, եթե դրա համար բարենպաստ պայմաններ ստեղծվեն: Ջրանցքի բացմանը ներկա էին նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, Տավուշի մարզի մարզպետ Արմեն Ղուլարյանը և այլ պաշտոնյաներ: 15կմ երկարությամբ Հայ-ֆրանսիական բարեկամության ջրանցքի շնորհիվ ոռոգելի կդառնան Խաշթառակի, Լուսահովիտի, Դիտավանի շուրջ 600 հեկտար հողատարածքները: Ջրանցքը վերականգնվել է և ընդլայնվել է Ֆրանսիայի Օ դը Սեն նահանգի կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամին հատկացված միջոցներով:
Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |