Ֆրանտիշեկ Միկլոշկո. Եվրոպայի ճակատագիրը որոշվում է Արցախում23 մայիսի 2010 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 22-ին ընդունել է Սլովակիայի խորհրդարանի անդամ, խորհրդարանի նախկին խոսնակ Ֆրանտիշեկ Միկլոշկոյին և Սլովակիայի հայ համայնքի ղեկավար Աշոտ Գրիգորյանին, ովքեր հանրապետություն են ժամանել խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը բարձր է գնահատել Սլովակիայի անաչառ մոտեցումը Արցախի Հանրապետության համար կարևորագույն իրադարձության կապակցությամբ, ինչի լավագույն դրսևորումներից է նման փորձառու քաղաքական գործչի ներկայությունը Արցախի ԱԺ ընտրություններում: Ֆրանտիշեկ Միկլոշկոն իր հերթին ընդգծել է, որ մեծ կարևորություն է տալիս ԼՂՀ-ում ժողովրդավարության զարգացմանը` հավելելով, որ Եվրոպայի ճակատագիրը որոշվում է Արցախում: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հարցեր: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյանն Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը Կիրանցում ցուցարարներին միացած զինվորականների նկատմամբ քրվարույթ է նախաձեռնվել 2 զինծառայող տեսաուղերձում ասում է, որ գնացել են Կիրանց պահի ազդեցության տակ և զղջում են կատարվածի համար Թաթոյան․ Հոգևորականները մարդկանց հետ են, քանի որ դա է բխում հոգևորականի էությունից Բագրատ Սրբազանն ասել է, որ սա ստի և ճշմարտության պայքար է, և ճշմարտությունը պետք է հաղթի |