Սերժ Ավեդիքյանը «Ոսկե արմավենու» է արժանացել անիմացիայի համար24 մայիսի 2010 - 11:25 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավեդիքյանը 63-րդ Կաննի կինոփառատոնում «Ոսկե արմավենու» է արժանացել կարճամետրաժ «Շան կյանքը» ֆիլմի համար: Դա անիմացիոն ֆիլմ է, որը պատմում է Օսմանյան կառավարության կողմից թափառող շներին Կոստանդնուպոլսից դուրս բերելու և Մարմարի ծովում գտնվող անմարդաբնակ կղզի տեղափոխելու մասին: Մրցանակը հանձնել են Ատոմ Էգոյանն ու Միշել Ռոդրիգեսը, PanARMENIAN.Net ին է հաղորդել անկախ ֆրանսիացի լրագորղ Ժան Էքիյանը: Ըստ հեղինակի, դա փոխաբերական իմաստ ունեցող ֆիլմ է, որը պատմում է հայերի ճակատագրի մասին Օսմանյան կայսրությունում: «Ես ֆիլմեր եմ նկարահանում պատմության համար, որպեսզի չխզվի կապը իմ պապի և իմ երեխաների միջև»,-մրցանակի հանձնման արարողության ժամանակ ասել է Ավեդիքյանը: Շան կղզու մասին պատմությունը նկարագրված է ֆրանսահայ գրող Վահե Քաչայի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Դաշյունն այգում» վեպում: 1910 թվականին կղզի է տեղափոխվել շուրջ 30 հազար թափառող շուն: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն Ալիև․ Բաքվին ու Երևանին միջնորդներ պետք չեն՝ սկսվել է սահմանազատումը, անգամ սահմանագծում է արվում «Մեր երկրներին հաջողվել է հասնել դրան առանց որևէ միջնորդի»,–ասել է նա Ժիրայր Սեֆիլյանն ազատ է արձակվել Ապրիլի 30–ին բերման է ենթարկվել ԱԺԲ 64 անդամ ու աջակից Արամ Ա–ն իր զորակցություն է հայտնել Գարեգին Բ–ին և Մայր աթոռին Նրանք շեշտել են ՀՀ տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունն ամուր պահելու հրամայականը |