Սորոսի հիմնադրամը հայտարարել է օպերացիոն համակարգերի տեղայնացման մրցույթ

PanARMENIAN.Net - Հայաստանի աջակցման հիմնադրամի (Սորոսի հիմնադրամ) «Բաց հասարակության ինստիտուտը» մրցույթ է հայտարարել Symbian, Android и Windows mobile բջջային օպերացիոն համակարգերի տեղայնացման համար: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի» հայաստանյան մասնաճյուղի տեղեկատվական ծրագրերի համակարգող Անդրանիկ Մարկոսյանը: Նա ասել է, որ մրցույթի հիմնական նպատակն է հայերեն լեզվով ընթերցման ծրագրի ներմուծումը բջջային հեռախոսներում:

Տվյալ պահին ավարտվել է հայտերի ընդունումը, որոնցից փորձագիտական խումբը կընտրի հաղթողին: Ըստ Մարկոսյանի, նախագիծը պատրաստ կլինի 3-4 ամսից: Լեզվական փաթեթները պետք է գործեն Symbian 9.1, 9.2, 9.3, 9.5 (Nokia S60 3rd and 5th Editions), Maemo, Android и Windows Mobile 6.1, 6.5 7.0. օպերացիոն համակարգերի տարբերակներում: Բացի այդ, մշակվել է ծրագրային ապահովում, որը պետք է հիմնվի ազատ ծրագրային ապահովման պայմանների վրա: Ֆինանսավորման վերջում (շուրջ 5000 դոլար) մշակողի բոլոր փաստաթղթերը պետք է զետեղվեն նույն սերվերի վրա և մատչելի լինեն այն կազմակերպությունների և անհատների համար, ովքեր կցանկանան շարունակել կամ լրացնել նախագիծը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---