Deep Purple. Պետք չէ սպասել մի բանի, ինչ երբեք չի լինելու24 մայիսի 2010 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Ավստրալիայում աշխատանքներ են ընթանում ՀՀ Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Յան Գիլանի երևանյան համերգի ձայնագրության մոնտաժման ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է լեգենդար Deep Purple ռոք-խմբի ղեկավար Յան Գիլանը մայիսի 24-ին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսում: «Ես նվագել եմ Պետերբուրգի, Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբերի հետ, սակայն երևանյան համերգը լավագույնն էր»,-հայտարարել է Յան Գիլանը: Նա հաղորդել է նաև, որ Ավստրալիայում ընթացող աշխատանքների մասին շուտով կիմանան Հայաստանում: Ըստ Deep Purple-ի մասնակիցների, երիտասարդ երաժիշտների համար ամենակարևորը նվագելու հնարավորությունն է և դրանով զբաղվելու համար տեղ ունենալը: «Երբ մենք երիտասարդ էինք , Անգլիայի յուրաքանչյուր փաբում ետնասենյակ կար, որտեղ ամեն հինգշաբթի, ուրբաթ և կիրակի մենք նվագում էինք: Ցավոք, շատ երկրներում երաժիշտները նման հնարավորություն չունեն»,-ասել է Յան Գիլանը: Լրագրողների այն հարցին, թե երբ կարելի է սպասել խմբի նոր խտասկավառակի թողարկման, «փարփլները» պատասխանել են.« Պետք չէ սպասել մի բանի, ինչ երբեք չի լինելու»: Deep Purple –ի համերգը տեղի կունենա մայիսի 25-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Համերգի կազմակերպիչներն են «Վիբրոգրաֆուս»» ընկերությունը և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն: Խումբը ժամանել է օրիգինալ կազմով, որով հանդես է գալիս 1996 թվականից ի վեր` Յան Գիլան, Ռոջեր Գլովեր, Յեն Փեյս, Սթիվ Մորս, Դոն Էյրի: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել |