Մայիսի 25-ին մեկնարկում է Հայաստանի նախագահի այցը Բելգիա

Մայիսի 25-ին մեկնարկում է Հայաստանի նախագահի այցը Բելգիա

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 25-27-ը աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի թագավորություն: Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, պաշտոնատար այլ անձինք:

ՀՀ նախագահը Բրյուսելում հանդիպումներ կունենա Եվրոպական Միության խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե-Մանուել Բառոզոյի, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ բարոնուհի Քեթրին Էշթոնի հետ:

Սերժ Սարգսյանը կհանդիպի նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոն Ռասմուսսենի, Եվրոպական հանձնաժողովի` ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի, առեւտրի հարցերով հանձնակատար Կարել Դե Գուխտի, տնտեսական եւ ֆինանսական հարցերով հանձնակատար Օլի Ռենի հետ:

ՀՀ նախագահին Բրյուսելում կհյուրընկալեն նաեւ Բելգիայի Սենատի նախագահ Արմանդ Դե Դեկերը եւ Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրեդ Մարտենսը:

Նախագահ Սարգսյանն այցի ընթացում հանդիպում կունենա Բելգիայի եւ Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, կայցելի հայտնի բարերարներ Ժան եւ Ալբեր Պողոսյանների գլխավորությամբ Պողոսյան հիմնադրամի հիմնած Արեւելքի եւ Արեւմուտքի մշակույթների եւ երկխոսության «Վիլա Էմպեն» կենտրոն, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---