Հայաստանի օմբուդսմենը քննարկում է կազմակերպել «Հեռուսատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ24 մայիսի 2010 - 22:06 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 24-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատանքային քննարկում «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծում առկա վիճահարույց և տարակարծիք մեկնաբանությունների արժանացած դրույթների վերաբերյալ: Ինչպես հայտնել է PanARMENAIN.Net-ին ՀՀ օմբուդսմենի մամլո ծառայությունը, քննարկմանը մասնակցում էին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը, դիվանագիտական ներկայացուցչությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև մի շարք այլ շահագրգիռ անձիք: Հանդիպման ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ընդգծեց իր համար մտահոգության տեղիք տվող դրույթները, ինչպես նաև Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանին փոխանցեց օրինագծի որոշ դրույթների վերաբերյալ մի շարք հասարակական կազմակերպությունների համատեղ հայտարարությունը: Շուրջ 2 ժամ տևած քննարկման ընթացքում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրին իրենց մտահոգող դրույթների մասին մոտ երկու տասնյակ հարցադրումներ: Վերջիններիս հիմնականում պատասխանում էին Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը և ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը, որոնք ընդունեցին որոշ հարցադրումների իրավացիությունը, որոշների վերաբերյալ հայտնեցին իրենց անհամաձայնությունը և ներկայացրին պարզաբանումներ: Ըստ Ներսես Երիցյանի հնչեցված բոլոր խնդիրներն ու հարցադրումներն արձանագրվել են և առաջիկայում սպասվող քննարկումների ընթացքում դրանց վերաբերյալ կտրվեն համապատասխան սպառիչ մեկնաբանություններ: Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն առաջարկեցին բոլոր մտահոգող հիմնախնդիրների վերաբերյալ կազմել հարցաշար և գրավոր տեսքով ներկայացնել օրինագծի հեղինակներին: Էկոնոմիկայի նախարարը նշված առաջարկին դրական արձագանքեց և խոստացավ ներկայացնել իրենց դիրքորոշումն առաջիկա քննարկումներին, որոնց մասնակցության պատրաստակամություն հայտնեց նաև Արմեն Հարությունյանը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները |