Երևանում ներկայացվել է «Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի իրավական հիմքերը» նորացված ձեռնարկը

PanARMENIAN.Net - Մայիսի 26-ին Երևանում տեղի ունեցավ «Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի իրավական հիմքերը» նորացված ձեռնարկի շնորհանդեսը: Ձեռնարկը ստեղծվել է ԵԱՀԿ, ՄԱԿ-ի Միջազգային աշխատանքային կազմակերպության ու զարգացման ծրագրի, Նիդերլանդների ու Նորվեգիայի կառավարությունների աջակցությամբ և ԵՄ ֆինանսական օժանդակությամբ:

Գիրքը վերահրատարակվել է «Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում թրաֆիքինգի դեմ պայքարի համապարփակ ծրագրի» շրջանակներում:

Տեղեկատուն կարող է որպես ձեռնարկ ծառայել ինչպես իրավապահ մարմինների աշխատակիցների, այնպես էլ իրավունք ուսումնասիրող ուսանողների համար:

«Հայաստանի օրենսդրությունը դեռևս բազմաթիվ փոփոխությունների կարիք ունի մարդկանց թրաֆիքինգի հարցում և ես շնորհակալ եմ բոլոր կազմակերպություններին ու փորձագետներն, որոնք աշխատել են այս տեղեկատուի վրա, որը պետք է լավագույնը դառնա եթե ոչ Եվրոպայում, ապա, առնվազն, Հարավային Կովկասի տարածաշրջանում»,-ասել է ԱԳՆ միջազգայհին կազմակերպությունների բաժնի ղեկավար Ձյունիկ Աղաջանյանը: Շնորհանդեսին ներկա էին նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցիչ Ալլա Բակունցը, ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչ Էմիլ Բաբայանը:

«Մենք բարձր ենք գնահատում ՀՀ իրավապահ մարմինների տևական և համակարգված վերապատրաստումը թրաֆիքինգի դեմ պայքարում, ինչը կնպաստի վերջերս վերանայված ՀՀ օրենսդրության առավել արդյունավետ կիրառմանը այս հարցում: Ուստի մենք սատարեցինք այս ձեռնարկի ստեղծման նախաձեռնությանը»,-ասել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Կարել Հոֆստրը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---