Ռուբեն Ահարոնյան. «Այսուհետ մենք ավելի հաճախ կհանդիպենք»

Ռուբեն Ահարոնյան. «Այսուհետ մենք ավելի հաճախ կհանդիպենք»

PanARMENIAN.Net - «21-րդ դարի հեռանկարներ» փառատոնի կազմակերպիչ Ստեփան Ռոստոմյանին ուզում եմ շնորհակալություն հայտնել այն բանի համար, որ նա փառատոնի գոյության ամբողջ ընթացքում երբեք չիջեցրեց նշաձողը», - ասել է Բորոդինի անվ. քառյակի առաջին ջութակ Ռուբեն Ահարոնյանը` մայիսի 26-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:

Մայիսի 26-ի համերգով քառյակն ավարտում է «21-րդ դարի հեռանկարներ» փառատոնի գարնանային համերգային ծրագիրը:

«Ես շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար և պետք է նշեմ, որ փառատոնի կազմակերպիչները Հայաստանը համաշխարհային մշակութային կենտրոն դարձնելու քաղաքականության կողմնակից են: Եվ դա մեզ կհաջողվի», - ասել է Ստեփան Ռոստոմյանը: Նա ավելացրել է նաև, որ կփորձի շտկել այն սխալը, որ վեց տարի հայկական բեմում ելույթ չի ունեցել Բորոդինի անվան քառյակը, որը ճանաչված է որպես Դմիտրի Շոստակովիչի ստեղծագործությունների առաջին կատարող:

«Այն, որ մենք Հայաստանում վեց տարի ելույթ չենք ունեցել, խոսում է այն մասին, որ աշխարհում որոշ իրադարձություններ խոչընդոտում են երկրների միջև մշակութափոխանակմանը, սակայն արդեն մեր կյանքը կարգավորվում է և մենք ավելի հաճախ կհանդիպենք», - նշել է Ռուբեն Ահարոնյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---