Ռոբերտ Արզումանյանն ու Լևոն Փաչաջյանը գոհ են Հայաստանի հավաքականի խաղից![]() 26 մայիսի 2010 - 16:59 AMT PanARMENIAN.Net - «Մեր խաղն առաջին խաղակեսում շատ լավն էր: Քսան րոպեի ընթացքում մենք երեք գոլ խփեցինք և վերահսկում էինք խաղը: Սակայն, ցավոք, երկրորդ խաղակեսում թույլ տվեցինք մի քանի սխալ», - ասել է Հայաստանի հավաքականի և Իրանի «Սանաթ Նավթի» կիսապաշտպան Լևոն Փաչաջյանը PanARMENIAN.Net –ի թղթակցին` Ուզբեկստանի հավաքականի հետ խաղից հետո: Խաղն ավարտվել էր 3:1 հաշվով` հայ ֆուտբոլիստների հաղթանակով: Հայաստանի հավաքականին հաղթանակ են բերել Հենրիկ Մխիթարյանի` մեկ և Էդգար Մանուչարյանի երկու գոլերը: Փաչաջյանի խոսքերի համաձայն, Իրանի առաջնության ավարտից հետո նա ձեռք է բերելու ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ և փորձելու է խաղալ որևէ եվրոպական ակումբում: Դանիական «Ռենդերս» ակումբի պաշտպան Ռոբերտ Արզումանյանի խոսքերի համաձայն, Ուզբեկստանի թիմի հետ խաղը հաջողված էր: Վաղուց Հայաստանի հավաքականն այդքան գոլ չէր խփել: Արզումանյանն այս խաղաշրջանի ավարտից հետո նույնպես փոխելու է ակումբը, քանի որ «Ռենդերսի» կազմում նա ոչ միշտ է խաղում հիմնական կազմում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |