Երևանի քաղաքապետի գավաթի խաղարկությանը մասնակցում է ավելի քան 400 մարզիկ

PanARMENIAN.Net - Մայիսի 27-ին «Դինամո» մարզադաշտում մեկնարկեց Երևանի քաղաքապետի դոկանդոյի գավաթի խաղարկությունը: Մրցաշարին մասնակցում են շուրջ 400 մարզիկներ Երևանի բոլոր համայնքնային մարզադպրոցներից:

Դոկանդո ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահ Հայկ Վարդանյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ մրցաշարն անցնում է առաջին անգամ և դառնալու է ավանդական: «Մարզադպրոցները հանդես կգան ազատ ծրագրով: Հաղթողները կստանան գավաթներ: Մեր նպատակն է, որ հայ երիտասարդները զբաղվեն սպորտով և առողջ ապրելակերպ վարեն»,-ասել է Վարդանյանը:

Գավաթի խաղարկությանը ներկայացվեցին նաև ցուցադրական ելույթներ` 30 մարզիկների կատարմամբ:

Բացման արարողությանը ներկա էին Երևանի փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը և Ֆուլ կոնտակտ կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանը, որն էլ ընթերցեց Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի ուղերձը:

Ըստ Հայկ Վարդանյանի, 2010 թվականին հայ մարզիկները մասնակցեցին Աշխարհի գավաթի խաղարկությանը և 9 մեդալ նվաճեցին` 5 ոսկի, 3 արծաթ և 1 բրոնզ: «Այս տարի տեղի կունենա Հայաստանի առաջնությունը, մենք կմասնակցենք նաև Վրաստանում կայանալիք միջազգային մրցաշարին և Եվրոպայի առաջնությանը»,-հավելել է Դոկանդո ֆուլ կոնտակտ ֆեդերացիայի նախագահը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---