Օմար Արֆուշը մեղադրել է Ադրբեջանին Եվրատեսիլ 2010-ի արդյունքները կեղծելու մեջ![]() 30 մայիսի 2010 - 15:50 AMT PanARMENIAN.Net - Սիրիական ծագումով ֆրանսիացի գործարար Օմար Արֆուշը մեղադրել է Ադրբեջանին Եվրատեսիլ 2010-ի արդյունքները կեղծելու մեջ: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնել է անկախ ֆրանցիացի լրագրող Ժան Էքյանը` մեջբերելով հեռուստատեսության մասին jeanmarcmorandini.com ֆրանսիական կայքը: Jeanmarcmorandini.com-ին տված բացառիկ հարցազրույցում Արֆուշը հայտարարել է, որ Ադրբեջանը ճնշում է գործադրել տարբեր երկրների ժյուրիի վրա` դեսպանատների միջոցով կաշառելով նրանց: Երգի միջազգային 55-րդ մրցույթը` Եվրատեսիլը, կայացել է մայիսի 29-ին Օսլոյում: Մրցույթի եզրափակչում մասնակցում էին Եվրոպայի 39 երկրների ներկայացուցիչներ: Հանդիսատեսի և ժյուրիի քվեարկության արդյունքում հաղթող է դարձել Լենա Մայեր-Լանդրուտը Գերմանիայից (246 միավոր): Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասը զբաղեցրել է 7-րդ տեղը (141 միավոր), Ադրբեջանի ներկայացուցիչը` Սաֆուրա Ալիզադեն` 5-րդը (145): ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |