Հայաստանից 4 դիտորդներ հետևում են Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին

PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) ներկայացուցիչները դիտարկում են անցկացնում Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, այդ թվում` Թբիլիսիի քաղաքապետի առաջին ուղղակի ընտրություններում, ինչպես նաև միջանկյալ խորհրդարանական ընտրություններում: Այդ մասին հաղորդում է Վրաստանի ԿԸՀ-ը` մեջբերելով «Նովոստի-Գրուզիա» գործակալությանը: Որպես միջազգային դիտորդներ գրանցվել են, մասնավորապես, Մարդու իրավունքների միջազգային հանրության վրացական ազգային բաժինը, ԵԱՀԿ մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների բյուրոն, Միջազգային հանրապետական ինստիտուտը, ԵԽ տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսը, Եվրահանձնաժողովը (21), Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի գրասենյակը (20), Եվրախորհրդարանը (7), ԱՄՆ դեսպանատունը (68), Մեծ Բրիտանիան (51), Ճապոնիան (6), Շվեդիան (3), Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (4), Բուլղարիան (3), Ուկրաինան (1): Ընդհանուր առմամբ ընտրությունների ընթացքին հետևում են 13 հազար դիտորդներ, Վրաստանի ԿԸՀ-ը գրանցել է 36 տեղական և 28 միջազգային կազմակերպություններ մայիսի 30-ին քվեարկության ընթացքին հետևելու համար:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---