![]() Ֆիլիպ Քրոուլի. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Գազայի հատվածի քաղաքացիական բնակչության դրությամբ![]() 1 հունիսի 2010 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգները խորապես ափսոսում են մարդկանց ողբերգական մահվան և վիրավորների համար` Գազայի ափերի մոտ «Ազատության նավատորմի» ռեյդի ժամանակ: Մենք աշխատում ենք, պարզելու համար փաստերը և հուսով ենք, որ Իսրայելի կառավարությունը մանրամասն հետաքննություն կանցկացնի: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին: Ըստ նրա, ԱՄՆ-ն խորապես մտահոգ է Գազայի հատվածի քաղաքացիական բնակչության դրությամբ: «Մենք կշարունակենք խորհրդակցությունները Իսրայելի հետ ծավալի ու ապրանքատեսակների ընդլայնման հարցում, որոնք թույլատրելի են Գազայի հատվածում հումանիտար խնդիրների ողջ համալիրի լուծման համար: Մենք կշարունակենք սերտորեն աշխատել Իսրայելի կառավարության ու Պաղեստինի ինքնավարության հետ, ինչպես նաև միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների և ՄԱԿ-ի հետ, որպեսզի անհրաժեշտ հասանելիություն ապահովվի հումանիտար բեռների համար` հաշվի առնելով Իսրայելի օրենքներն անվտանգության մասին»,-ասել է Քրոուլին: Միևնույն ժամանակ Պետդեպարտամենտը գտնում է, որ ՀԱՄԱԶ-ի միջամտությունը ոչ կառավարական կազմակերպությունների աշխատանքին և նրա կողմից բռնության հավանությունը դժվարացնում է գործադրվող ջանքերը Գազայի հատվածում: Գոյություն ունեն մեխանիզմներ Գազայի հատված հումանիտար օգնություն փոխանցելու համար: Այդ մեխանիզմները պետք է օգտագործվեն ի նպաստ Գազայի հատվածի բնակիչների: Ի վերջո, այդ միջադեպը վկայում է բանակցային գործընթացում առաջ շարժվելու անհրաժեշտության մասին, ինչը պետք է հանգեցնի համընդհանուր խաղաղության տարածաշրջանում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |