Ջավախքի հայկական եկեղեցիների մեծ մասն ավերված է 1 հունիսի 2010 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Ախալքալաքի շրջանի բոլոր 72 հայկական գյուղերում եկեղեցիներ կան, բայց դրանց մեծ մասն ավերված է: Այդ մասին Ախալքալաքում PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդեց սբ. Խաչ եկեղեցու առաջնորդ, Ախալքալաքի հոգևոր հովիվ, քահանա Տաթև Մարուքյանը: Նրա խոսքով, այժմ դեպի սեփական Եկեղեցին հայ բնակչության «վերադառնալու» միտում կա: «Մենք ուժերի ներածի չափով ջանում ենք Ջավախքի ժողովրդին գրավել դեպի եկեղեցիներ: Թեմին առընթեր կիրակնօրյա դպրոց է գործում, որտեղ երեխաներն ուսումնասիրում են քրիստոնեական կրոնի սկզբունքները: Գյուղերում 3-4 եկեղեցիներ արդեն վերականգնվել են, այնտեղ հոգևորականներ կան: Եկեղեցում երգչախումբ կա: Մեզ մեծ օգնություն է ցուցաբերում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը. գրականություն է ուղարկում, այստեղ հոգևորականներ են գալիս: Ճիշտ է, հայկական եկեղեցու դրությունը Վրաստանում բավական դժվար է: Հայ Առաքելական եկեղեցին մինչ օրս գրանցված չէ, և թե երբ դա տեղի կունենա, ոչ ոք չգիտի: Ինչպես դուք գիտեք, վրացիները հավակնում են մեր որոշ եկեղեցիներին: Բայց առայժմ մենք պայքարում ենք, և դրանում մեզ օգնում է շրջանի բնակչությունը»,- ընդգծել է Մարուքյանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |