ԱՄՆ-ն պաշտպանում է Իսրայելի ափերի մոտ տեղի ունեցած միջադեպի լուրջ և արդար հետաքննությունը

ԱՄՆ-ն պաշտպանում է Իսրայելի ափերի մոտ տեղի ունեցած միջադեպի լուրջ և արդար հետաքննությունը

PanARMENIAN.Net - Թուրքիան հիասթափված է ԱՄՆ վարչակազմի արձագանքով Իսրայելի ափերի մոտ «Ազատության նավատորմի» վրա հարձակվելու նկատմամբ: Այդ մասին Վաշինգտոնում ԱՄՆ պետաքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն: Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին հայտարարել է, որ հանդիպման ընթացքում թուրք նախարարը պահանջել է ԱՄՆ-ից դատապարտել «Ազատության նավատորմի» վրա հարձակումը:

Ավելի վաղ հեռախոսազրույց էր կայացել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի միջև: Զրույցի ընթացքում Օբաման ցավակցություն է հայտնել թուրք քաղաքացիների մահվան հետ կապված և հասկացնել է տվել, որ ԱՄՆ-ն պաշտպանում է պատահածի լուրջ և արդար հետաքննությունը, հաղորդում է AP գործակալությունը: Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները սրվել են նախօրեին, երբ իսրայելական ՌԾՈւ-ը բռնագրավել են «Ազատության նավատորմը», որի նավերի մեծ մասը պատկանում էր Թուրքիային ու ՀԱՄԱԶ-ին: Իսրայելը համարում է, որ նավատորմը անօրինական զենք էր տեղափոխում: Զավթման ընթացքում զոհվել է 9 մարդ, կան վիրավորներ, որոնց թվում են Թուրքիայի քաղաքացիներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---