ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԵԴԻԱԽՄԲԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐԴԱՆ ԹՈՂԱՆՅԱՆԸ ՆՈՐ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ Է ՀԻՄՆԱԴՐԵԼ11 հոկտեմբերի 2001 - 18:57 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում լույս է տեսել «Եվրասիան այսօր» հասարակական-քաղաքական ամսագրի առաջին համարը, որի հիմնադիրն ու հրատարակիչը Եվրասիական մեդիախումբն է: Նրա նախագահ Վարդան Թողանյանի խոսքերով` ամսագրի հրատարակման հիմնական նպատակը հետխորհրդային տարածքում եւ եվրասիական տարածաշրջանում ընդհանրապես տեղի ունեցող գործընթացների մանրակրկիտ վերլուծությունն ու մասնագիտական լուսաբանումն է: Նոր ամսագրի գլխավոր խմբագիրը Արման Ջիլավյանն է, որը նաեւ ղեկավարում է «GazetaSNG» էլեկտրոնային թերթի տեղեկատվական բաժինը: Նա նշել է, որ ամսագրի հրատարակիչները հատուկ ուշադրություն են հատկացնելու Ռուսաստանին, նախկին ԽՍՀՄ-ի եվրոպական պետություններին, Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի հանրապետություններին, ինչպես նաեւ Թուրքիային ու Իրանին: Ամսագրի ցուցադրական տարբերակին կարելի է ծանոթանալ www.eurasia.ru էջում:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |