2 հունիսի 2010 - 16:15 AMT
Էդգար Միքայելյանը 2-րդ տեղն է գրավել ձյուդոյի միջազգային մրցաշարում

Վրաստանի Ախմետա քաղաքում անցնում է ձյուդոյի պատանեկան առաջնությունը` նվիրված օլիմպիական չեմպիոն Զվիադ Զվիադուրիի մարզիչ` Գուգուրի Աբրամիշվիլու հիշատակին:

Մրցաշարի երկրորդ օրը, հայ ձյուդոիստներից Էդգար Միքայելյանը (60 կգ ք/կ) եզրափակչում պարտվեց և արժանացավ արծաթե մեդալի: Սամվել Ղազարյանն (55կգ ք/կ) ու Անդրանիկ Խաչատրյանը (60կգ ք/կ) գրավեցին համապատասխանաբար 5-րդ և 7-րդ տեղերը, PanARMENIAN.Net-ին են հայտնել Երևանի սամբոյի ու ձյուդոյի մանկապատանեկան օլիմպիական մարզադպրոցի մամլո ծառայությունում:

Ավելի վաղ Արսեն Գևորգյանն (42կգ ք/կ) ու Հարություն Դերմիշյանը (46կգ ք/կ) դարձան բրոնզե մեդալակիրներ: