Երևանում տեղի է ունեցել կոնֆերանս` նվիրված երկրում օտարալեզու դպրոցների վերաբացմանը 2 հունիսի 2010 - 18:40 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 2-ին Երևանում տեղի ունեցավ կոնֆերանս` նվիրրված երկրում օտարալեզու դպրոցների բացմանը: Զեկույցներով հանդես եկան հայ մտավորականության ներկայացուցիչներ, պատգամավորներ ու հասարակական կազմակերպությունների ղեկավարներ: «Մենք պետք է ձգտենք բարելավել մեր դպրոցները, ոչ թե ստեղծենք նոր օտարալեզու դպրոցներ, յուրաքանչյուր նոր սերունդ զիջում է նախորդին կրթության մակարդակով»,-նշել է արվեստագիտության դոկտոր, ԵՊՀ Հայ արվեստի պատմության և տեսության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ Լևոն Չուգասզյանը: «Մենք դեմ չենք լեզուների ուսումնասիրությանը, մենք ինքներս ենք տիրապետում մի քանի լեզվի, սակայն չի կարելի հայրենի երկրի պատմությունն ու մշակությը երկրորդ պլան մղել: Ինձ չի վախեցնում, որ օտարալեզու դպրոցները կկազմեն բոլոր դպրոցների 1-2 տոկոսը: Ինձ վախեցնում է այն, որ դրանք կդառնան էլիտար և իրենց ետևից կտանեն մյուս դպրոցները, ինչը կհանգեցնի հայոց լեզվի, պատմության ու մշակությի մոռացության: Մենք կոչ ենք անում կառավարությանը ստեղծել օտար լեզուների թեքումով դպրոցներ, բայց ոչ օտարալեզու»,-ասել է «Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը: Առաջարկներ հնչեցին կրթության ոլորտում պետական կառույցների գործունեությունը վերահսկող հասարակական կառույց ստեղծելու մասին, օրինակելի դպրոցներ ստեղծել տաղանդավոր երեխաների համար, հագեցնել հայկական դպրոցները արդիական տեխնիկայով, ինչը պետք է արվեր դեռ մի քանի տարի առաջ: Կոնֆերանսը կազմակերպել էին «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության հեղինակները: Վերջում կոնֆերանսի մասնակիցները ուղերձ են ստորագրել, որտեղ պահանջվում է հետ վերցնել «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխությունների նախագիծը, քանի որ օտարալեզու դպրոցների բացումը «մեծ հարված կլինի Հայաստանի անկախությանն ու հայոց ինքնությանը»: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ ԵՊՀ 10 ուսանող ստացել է Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ Ձերբակալվել է Վահագն Չախալյանը և ևս 4 անձ Նրանք կասկածվում են խմբակային խուլիգանություն կատարելու մեջ |