Սերգեյ Լավրով. «Ռուսաստանը կոչ է անում մարնրակրկիտ ուսումնասիրել միջազգային ջրային տարածքում տեղի ունեցած միջադեպը» 2 հունիսի 2010 - 21:01 AMT PanARMENIAN.Net - «Ռուսաստանը անթույլատրելի է համարում Գազայի հատվածի շրջափակումը և պատրաստ է բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերել», - այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը` մեկնաբանելով «Ազատության նավատորմի» հետ պատահած միջադեպը: Գազայի շուրջ տեղի ունեցած միջադեպի մասին խոսելով, նախարարը հայտարարել է. «Մենք խոսել ենք Գազայի շրջափակման անթույլատրելիության մասին: Պաղեստինցիների միասնության ջանքերը նույնպես արդյունքի չեն հասնում, քանի որ դրանց խանգարում են դրսի ուժերը»: Նա ցավով նշել է, որ «անհրաժեշտ էր, որ արյուն թափվեր, որպեսզի միջազգային հասարակությունը ուշադրությունը սևեռեր Գազայի վրա»: Ս.Լավրովը նշել է, որ Ռուսաստանը բազմաթիվ անգամ մարդասիրական օգնություն է ցուցաբերել Գազայի հատվածին և շարունակելու է ցուցաբերել նաև հետագայում, հաղորդում է Պրայմ- ՏԱՍՍ-ը: Մայիսի 31-ի գիշերը Իսրայելի հատուկ նշանակության ջոկատը իրականացրել է « Ազատության նավատորմի» զավթման գործողությունը: Նավատորմը մարդասիրական օգնություն էր տեղափոխում Պաղեստինի շրջափակված գոտի: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ Ակբա բանկը 50 մլն եվրո կուղղի ՀՀ-ում ՓՄՁ-ների զարգացմանը ՎԶԵԲ-ն առաջին անգամ Հայաստանում կկիսի ֆինանսական կառույցի կողմից տրամադրված վարկերի վերադարձելիության ռիսկը |