Վատիկանը հուսահատված է Թուրքիայում կաթոլիկ քահանայի սպանությամբ

PanARMENIAN.Net - Վատիկանի մամուլի ծառայության ղեկավար, վանահայր Ֆեդերիկո Լոմբարդին բնութագրել է Անատոլիայի եպիսկոպոս մոնսենյոր Լուիջի Պադովեզի սպանությունը որպես «սարսափեցնող փաստ»: «Մենք հուսահատված ենք»,- լրագրողներին հայտարարել է Վատիկանի ներկայացուցիչը:

Լոմբարդին պատմել է, որ պրելատի սպանության մասին տեղեկացվել է Հռոմի պապ Բենեդիկտ 16-րդը, որն այդ կապակցությամբ «մեծ տխրություն և ցավ է ապրել»:

«Այն, ինչ տեղի է ունեցել, սարսափելի է, հատկապես կապված Թուրքիայում այլ արյունալի դեպքերի հետ, մասնավորապես մի քանի տարի առաջ Սանտորոյի ավագ քահանայի սպանությամբ»,- ասել է Ֆեդերիկո Լոմբարդին: Կաթոլիկ եկեղեցու ավագ քահանաներից մեկը` Անդրեա Սանտորոն, սպանվել էր 2006-ին թուրքական Տրաբզոն քաղաքում:

Պադովեզեն պետք է մասնակցեր Հռոմի պապի` Կիպրոս կատարելիք առաջին այցի հետ կապված միջոցառումներին, որը սկսվելու է ուրբաթ օրը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Հունիսի 3-ին Անատոլիայի կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս Լուիջի Պադովեզոն սպանվել է իր տանը` Իսկենդերուն քաղաքում Թուրքիայի Միջերկրական ծովի ափին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---