Բագրատ Ասատրյան. Հայաստանում իրական գնաճն անցյալ տարի կազմել է 10 տոկոս

Բագրատ Ասատրյան. Հայաստանում իրական գնաճն անցյալ տարի կազմել է 10 տոկոս

PanARMENIAN.Net - Հայաստանում գնաճի մակարդակն ավելի բարձր է, քան նշվում է պաշտոնական վիճակագրական տվյալներում, քանի որ իրական գնաճի մասին կարելի է դատել գնահատող տվյալներով կամ ՀՆԱ ինդեքսով, որն ընթացիկ տարվա մայիսին 2009-ի մայիսի համեմատ աճել է 10 տոկոսով, ինչն ըստ էության արտացոլում է գնաճի իրական պատկերը Հայաստանում, լրագրողներին մամլո ասուլիսում հայտնել է Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:

Բագրատ Ասատրյանն ավելացրել է, որ սա իրական տնտեսական իրադրություն է օլիգարխիկ համակարգ ունեցող երկրում, որտեղ ամեն ինչ որոշում են մենաշնորհները:

2010-ի մայիսին ապրիլի համեմատ Հայաստանի սպառողական շուկայում գրանցվել է 1 տոկոս գնաճ: Միաժամանակ հաշվետու շրջանում 2009-ի մայիսի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 106.3 տոկոս:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---