Դինքի ընտանիքի փաստաբանը հայտնաբերվել է իր բնակարանում կախված

Դինքի ընտանիքի փաստաբանը հայտնաբերվել է իր բնակարանում կախված

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբան Հաքան Քարադաղը հայտնաբերվել է իր բնակարանում կախված: Ինչպես գրում է թուրքական Today’s Zaman թերթը, առայժմ նրա մահվան առնչությամբ ոչ մի պաշտոնական վարկածներ չկան: Ոստիկանությունն առայժմ չի հաստատում և ոչ էլ հերքում է ինքնասպանության վարկածը:

Թերթը ուշադրություն է դարձնում այն փաստին, որ Դինքի սպանության մեջ մեղադրվող Օգյուն Սամաստը դատավարություններից մեկի ժամանակ Քարադաղին սպառնացել էր:

Հաքան Քարադաղը բազմիցս արդար դատավարություն է պահանջել Դինքի սպանության գործով:

Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում «Ակոս» թերթի խմբագրության շենքի դիմաց: Սպանության փաստի հիման վրա ձերբակալվել է 17-ամյա Օգյուն Սամաստը, որը խոստովանել է գործած հանցանքը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---