Freedom House. Հայաստանն ու ԼՂՀ-ն կիսաազատ երկրներ են, Ադրբեջանն` անազատ

Freedom House. Հայաստանն ու ԼՂՀ-ն կիսաազատ երկրներ են, Ադրբեջանն` անազատ

PanARMENIAN.Net - Աշխարհում քաղաքական և քաղաքացիական ազատությունների վիճակի մասին Freedom House-ի ամենամյա զեկույցի համաձայն Հայաստանը կիսաազատ երկիր է: Վիճարկվող տարածքների բաժնում Արցախի Հանրապետությունը ևս կիսաազատ երկրների թվում է: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա հեղինակները դասել են նրան անազատ պետությունների թվին: Վրաստանն ու Թուրքիան հայտնվել են կիսաազատ երկրների թվում, սակայն Freedom House-ը մտահոգված է Թուրքիայում արձանագրված քաղաքական և քաղաքացիական ազատությունների տեսակետից բացասական միտումներով:

Վատերից վատագույնն է ճանաչվել 17 երկիր, այդ թվում Բելառուսը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, ինչպես նաև Չինաստանը, Կուբան, Հյուսիսային Կորեան, Բիրման, Սուդանը, Սիրիան, Սոմալին և մյուսները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---