EuFoA-ն մտահոգություն է հայտնել ԵՄ նոր նախաձեռնության առնչությամբ

EuFoA-ն մտահոգություն է հայտնել ԵՄ նոր նախաձեռնության առնչությամբ

PanARMENIAN.Net - Հայաստանի եվրոպացի բարեկամները (EuFoA) մտահոգություն են հայտնել առ այն, որ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության գծով ԵՄ ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը մտադիր է վերացնել Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնը և միավորել այդ երկրներում գործող դեսպանատները: Ըստ EuFoA գլխավոր տնօրեն Մայքլ Քամբեքի, դա կտրուկ փոփոխություն կլինի ԵՄ քաղաքականության մեջ, որը վերջերս է արդիականացրել իր դեսպանատները տարածաշրջանի երկրներում և անհատական մոտեցում է ցուցաբերում յուրաքանչյուր երկրի հանդեպ: Ընդ որում Քամբեքը նշել է, որ գոյություն ունեցող դիվանագիտական ներկայացուցչությունները հարկավոր են, որպեսզի Եվրոպական հարևանության և Արևելյան գործընկերության ծրագրերը լուրջ ընկալվեն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---