Նարդարանում այրել են Հայաստանի, Իսրայելի ու ԱՄՆ-ի դրոշները

PanARMENIAN.Net - Ադրբեջանի Նարդարան ավանի իմամ Հուսեյնի անվան հրապարակում տեղի ունեցավ բողոքի ցույց Իսրայելի դեմ` Գազայի վերջին իրադարձությունների առնչությամբ: Ակցիայի մասնակիցները դատապարտեցին Իսրայելի և նրան սատարող երկրների ագրեսիվ քաղաքականությունը, ինչպես նաև կոչ արեցին մահմեդականներին համախմբել ջանքերը Պաղեստինի ժողովրդի իրավունքների համար մղվող պայքարում:

Ընդ որում ցույցի մասնակիցները վանկարկում էին` «Պատժել հանցագործներին», «Իսրայել, ներողություն խնդրիր», «Թուրքիա, մենք քեզ հետ ենք», «Մահ Ամերիկային»:

Հանրահավաքի մասնակիցները պահանջեցին նաև Ադրբեջանի կառավարությունից դադարեցնել բոլոր կապերն Իսրայելի հետ: Ակցիայի ավարտին ավանի բնակիչներն այրել են Հայաստանի, Իսրայելի ու ԱՄՆ-ի դրոշները, հաղորդում է 1news.az-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---