Տիգրան Սարգսյանը մասնակցել է «Մաքուր Հայրենիք» ազգային ծրագրի մեկնարկին 5 հունիսի 2010 - 17:04 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 5-ին` «Շրջակա միջավայրի պահպանման միջազգային օրը», Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Հրազդանի ձորի մաքրման «Երեք կամուրջ» ծրագրի մեկնարկին: Ծրագիրն իրականացվում է վարչապետի նախաձեռնությամբ «Մաքուր Հայրենիք» ազգային ծրագրի շրջանակներում: Ծրագիրը մշակվել էր վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից` Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում մաքրման և բնապահպանական աշխատանքներ իրականացնելու նպատակով: «Երեք կամուրջ» ծրագիրն իրականացվում է Հրազդանի ձորի երեք` Հաղթանակի, Կիևյան և Դավիթաշենի կամուրջներին հարող հատվածի մաքրման և բարեկարգման նպատակով: Տիգրան Սարգսյանն այցելել է մաքրման ենթակա տեղամասեր և անձամբ մասնակցել մաքրման և բարեկարգման աշխատանքներին: Վարչապետը ողջունել է «Միասին» երիտասարդական շարժման նախաձեռնությունը և պատասխանելով լրագրողների հարցերին` նշել. «Մենք պետք է մեր երեխաներին և թոռնիկներին սովորեցնենք, որ չի կարելի աղտոտել բնությունը, մեր սիրելի քաղաքը: Դա հայրենասիրության կարևորագույն տարր է և պետք է դառնա ավանդույթ: «Մաքուր Հայրենիք» հայեցակարգն ունի բավական լուրջ և հեռուն գնացող բովանդակություն: Մենք պետք է լինենք հետևողական, որպեսզի այս նախաձեռնությունը տարածվի բոլոր մարզերում և անպայման կմասնակցենք այդ ակցիաներին»: Անդրադառնալով Հրազդանի կիրճում տնտեսվարողների կողմից տարածքը մաքուր պահպանելու խնդրին` Տիգրան Սարգսյանը կարևորել է պատժամիջոցների խստացումը սեփական հայրենիքին անհարգալից վերաբերվող քաղաքացիների նկատմամբ: Այնուհետև կառավարության ղեկավարը շրջել է տեղամասերով, զրուցել միջոցառման մասնակիցների հետ: Բնապահպանության նախարարության ներկայացուցիչը զեկուցել է վարչապետին իրականացվող աշխատանքների մասին: «Մաքուր Հայրենիք» ծրագիրը համակարգում է ՀՀ բնապահպանության նախարարությունը, մասնակցում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը, «Միասին» և «Մաքուր Երևան» հասարակական կազմակերպությունները, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը (WWF), Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական թևը, ինչպես նաև մասնագիտական կառույցները և Հրազդանի ձորում գործող տնտեսվարողները: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է լրացուցիչ աղբարկղերի և Հրազդանի ձորի սանիտարական, բուսական ու կենդանական աշխարհի վերաբերյալ ցուցատախտակների տեղադրում: Ծրագրի ավարտից հետո նախատեսվում է հանրային հիմունքներով գործող հանձնախմբի ստեղծում, որը վերահսկողություն կսահմանի տարածքի սանիտարական վիճակի պահպանման նկատմամբ, հաղորդում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի 4 հեղինակավոր մրցանակով Ամերիաբանկն առաջին հայկական բանկն է, որը 2013-ին ստացել է հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակում ԱՆ․ Կիրանցում կադաստրի կողմից գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիմքով Նշվում է, որ այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ |