Թուրքիան չի համագործակցի Իսրայելի հետ ռազմական ոլորտում 7 հունիսի 2010 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Թուրքական կառավարությունը մտադիր չէ ոչ մի գործ ունենալ Իսրայելի ներկա կառավարության հետ, այդ թվում ռազմական ոլորտում: Այդ մասին հայտարարել է Արդարություն և զարգացում կուսակցության փոխնախագահ Օմեր Չելիկը: «Թուրքիան օգտագործում է իր իրավունքները, որոնք բխում են միջազգային իրավունքից: Իսրայելի կառավարությունը չպատժեց «Ազատության նավատորմի» վրա հարձակվողներին, դա կանի Թուրքիան»,- ընդգծել է Չելիկը: Ավելի վաղ թուրքական խորհրդարանը պահանջել էր կառավարությունից վերանայել հարաբերություններն Իսրայելի հետ: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |