Էլմար Մամեդյարով. Ադրբեջանական կողմը պատրաստ է հերթական հանդիպմանը Հայաստանի ղեկավարության հետ

Էլմար Մամեդյարով. Ադրբեջանական կողմը պատրաստ է հերթական հանդիպմանը Հայաստանի ղեկավարության հետ

PanARMENIAN.Net - «Մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ քննարկեցինք հանդիպման անցկացման հնարավորությունը` բանակցությունների հերթկան փուլին անցնելու համար: Մեր կողմից մենք պատրաստ ենք նման հանդիպումների»,-լրագրողներին է հայտնել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Նա ցանկացել է նաև, որ Հայաստանի ղեկավարությունը ևս նման ձգտում դրսևորի, ինչը թույլ կտա առաջ մղել արդեն 2 տարի ընթացող ինտենսիվ բանակցությունների գործընթացը; «Մենք հուսով ենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Հայաստանի ղեկավարությանը կներկայացնեն Ադրբեջանի դիրքորոշումը, և եթե անհրաժեշտություն առաջանա, ապա տեղի կունենա հերթական հանդիպումը»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը: Նախագահների մակարդակով հերթական հանդիպում անկացնելու հնարավորությանն անդրադառնալով` նախարարը նշեց, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների վերջին հանդիպումն եղավ Սոչիում, «սակայն, ինչպես հայտնի է, առաջարկվեց որոշ ժամանակով դադարեցնել նման հանդիպումները»: «Բանը նրանում է, որ Աթենքում Մադրիդյան սկզբունքները ներկայացնելուց հետո, կայացած հանդիպումները արդյունք չտվեցին»,-ասել է Մամեդյարովը: Այնուհետև Ադրբեջանի ԱԳ նախարարը հաղորդեց, որ որոշ պատճառներով ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն առաջարկեցին դադար հայտարարել բանակցություններում: Սակայն, ըստ Մամեդյարովի, այդ դադարը չափազանց երկար տևեց:

Անդրադառնալով նորացված Մադրիդյան սկզբունքներին` Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարն ասաց, որ ադրբեջանական կողմը ծանոթացել է և աշխատում է այդ փաստաթղթի վրա, և, որ այնտեղ ոչ մի նոր բան չկա: «Բացառությամբ որոշ պահերի, որոնք մենք առաջարկեցինք վերանայել, ինչպես ասվում է գնդակը գտվում է հայկական կողմի մոտ»,-ասել է Մամեդյարովը: Ըստ նրա, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պետք է հայկական կողմին ներկայացնեն Ադրբեջանի այսօրվա դիրքորոշումը: «Այնուհետև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կքննարկեն ընդհանուր իրավիճակը և միանգամայն հնարավոր է, որ հանդես կգան նոր առաջարկներով»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---