Իսրայելը և Թուրքիան գտնվում են «շատ սառը խաղաղության» փուլում

Իսրայելը և Թուրքիան գտնվում են «շատ սառը խաղաղության» փուլում

PanARMENIAN.Net - Այս փուլում Իսրայելի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների խզում չի լինի: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է ICES նախագահ, Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Ցինկերը: «Բայց իրավիճակը փոխվել է: Հիմա հարաբերությունները «ռազմավարական գործընկերությունից» անցել են «շատ սառը խաղաղության» փուլ: Չեղյալ են հայտարարվել EI Al ինքնաթիռների չվերթերը Թուրքիա, ինչպես նաև բոլոր զբոսաշրջային խմբերի մեկնումը Թուրքիա: Իսրայելի Պաշտպանության բանակի հրամանատարությունը հրաման է արձակել, որի հիման վրա ժամկետային զինծառայողներին, ինչպես նաև զինվորներին և պահեստային սպաներին արգելված է մեկնել Թուրքիա: Նման արգել է դրվել նաև իսրայելական ոստիկանության ծառայողների վրա, ներառյալ սահմանային պաշտպանությունը (ՄԱԳԱԲ): Իսրայելի ԱԳՆ ղեկավարությունը հետևում է իրավիճակին և հույս ունի, որ Էրդողանի պսիխոզն արդեն անցել է գագաթնակետը»,- նշել է Ցինկերը:

Նա նաև ավելացրել է, որ հունիսի 6-ին Իսրայելի հետախուզության նախարար Դան Մերիդորը չեղյալ է համարել հունիսի 7-ին նախատեսված ուղևորությունը Թուրքիա: Նա պետք է ներկայացներ Իսրայելն Ասիական պետությունների փոխհարաբերությունների համագումարում: Այցը չեղյալ հայտարարելու հիմնական պատճառը Թուրքիայում հակաիսրայելական հիստերիայի շարունակությունն է:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---