Հայաստանի գլխավոր վարակաբանը խորհուրդ է տալիս շատ ջուր խմել

PanARMENIAN.Net - «Ամռան շոգին մարդու օրգանիզմը կորցնում է շատ աղ և ջուր: Դրա համար մարդիկ պետք է օգտագործեն օրը 4-6 բաժակ ջուր, թան, մածուն, նաև հանքային ջրեր` ամռան շոգի վնասակար ազդեցությունները հնարավորինս նվազեցնելու համար»,- Երևանում հունիսի 7-ին մամլո ասուլիսում ասաց ՀՀ գլխավոր վարակաբան Արա Ասոյանը:

Նա նաև խորհուրդ է տալիս փողոցային և անհայտ ծագմամբ սննդամթերքից խուսափել, գնումներ կատարելիս ուշադիր լինել հատկապես շուտ փչացող սննդամթերքի նկատմամբ` հավ, ձուկ, խմորեղեն:

«Ես ինքս ասել եմ, որ արդեն ժամանակն է, որ խիստ վերահսկողություն սահմանվի սննդամթերքի հարցում` ոչ միայն գետնանցումներում վաճառվող, այլև սուպերմարկետներում: Մենք չգիտենք` ինչ պայմաններում և ովքեր են պատրաստել այդ գեղեցիկ խմորեղենները, որ վաճառվում են սուպերմարկետներում», - ասել է հանրապետության գլխավոր վարակաբանը սննդամթերքի կետերում իրականացվող վերահսկման մասին:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---