Ուղղումները ՀՀ «Լեզվի մասին» օրենքում թելադրված են միջազգային դպրոցների գործունեությունը թույլ տալու անհրաժեշտությամբ

Ուղղումները ՀՀ «Լեզվի մասին» օրենքում թելադրված են միջազգային դպրոցների գործունեությունը թույլ տալու անհրաժեշտությամբ

PanARMENIAN.Net - Ուղղումները «Լեզվի» և «Հանրակրության մասին» օրենքներում թելադրված են Հայաստանում Թաիլանդի ռեգենտների դպրոցի և Դիլիջանում Ռուբեն Վարդանյանի միջազգային քոլեջի գործունեությունը թույլ տալու անհրաժեշտությամբ: Այդ մասին, պատասխանելով BarCamp ճամբարի մասնակիցների հարցերին, հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ըստ նրա, Դիլիջանի միջազգային քոլեջում կկարողանան կրթություն ստանալ երիտասարդներ ամբողջ աշխարհից` ինչպես Հայաստանի քաղաքացիներ, այնպես էլ սփյուռքահայեր և ուղղակի այլ երկրների քաղաքացիներ:

«Պարզվեց, որ մեր օրենքը թույլ չի տալիս նման միջազգային դպրոց ստեղծել, ուսուցիչներ հրավիրել տարբեր հայտնի ուսումնական հաստատություններից: Բացի այդ, Թաիլանդի ռեգենտների դպրոցի տնօրենը ինձ հետ քննարկել է դպրոցը Թաիլանդից Հայաստան տեղափոխելու հնարավորությունը, քանի որ այդ դեպքում ուսուցումը ավելի էժան կլինի: Տարեկան Հայաստանից 15 հոգի կրթություն է ստանում Թաիլանդում օտար լեզվով, առանց սովորելու հայոց լեզու և Հայաստանի պատմություն: Եվ կրկին օրենքը թույլ չի տալիս մեզ դա անել»,-ասել է վարչապետը:

Քննարկումը բուռն արձագանք ստացավ ներկաների մոտ և գրեթե ողջ հանդիպումը վերածվեց «Լեզվի մասին» օրենքի քննարկման: «Մենք դեմ ենք օատարալեզու դպրոցների բացմանը» նախաձեռնող խմբի ակտիվիստ Արամ Ապատյանը առաջարկեց փոխառել Միջազգային բակալավրիատ համակարգի փորձը, որով հազարավոր դպրոցներ ողջ աշխարհում ուսուցումը վարում են իրենց մայրենի լեզվով: Տիգրան Սարգսյանն առաջարկեց Արամ Ապատյանին ասյ առաջարկով հանդես գալ Դիլիջանի միջազգային դպրոցի հոգաբարձուների խորհրդի ժողովին, որի բացումը նախատեսվում է 2013 թվականին: «Ռուբեն Վարդանյանի մոտեցումը հետևյալն է` օգտագործել բրիտանական դպրոցների «ծրագիրը», որը կարելի է ձեռք բերել պատրաստի դասագրքերի, ծրագրի և ուսուցիչների հետ միասին: Սա ամենապարզ մոտեցումն է, երբ կարքի չկա տեղայնացնել պրոդուկտը»,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Արամ Ապատյանը:

Ըստ նրա, հայկական դպրոցներն այս փուլում պատրաստ չեն մրցակցել նման օտարալեզու դպրոցների հետ, ուստի պետությունը պետք է կենտրոնանան հայկական դպրոցի զարգացման վրա:

«Մինչև վերջերս գործում էր Կիպրոսի Մելքոնյան վարժարանը, որը փակվեց անցյալ տարի ֆինանսական խնդիրների պատճառով և որտեղ ուսուցումը հայալեզու էր: Այդ դպրոցի ուսուցիչները կարող են աշխատել միջազգային մակարդակի դպրոցներում: Խնդիրը կարելի է լուծել նաև արտերկրում ուսուցիչների վերապատրաստման միջոցով: Այդպիսով, մենք կլուծենք նաև աշխատատեղերի ստեղծման հարցը»,-գտնում է նա:

Մինչդեռ, ներկաներից ոմանք դժգոհեցին այն փաստից, որ ինովացիոն ճամբարի շրջանակներում կայացած հանդիպումն ամբողջությամբ նվիրվեց «Լեզվի մասին» օրենքի ուղղումներին: «Ես միշտ կարծում էի, իսկ այժմ գրեթե վստահ եմ, որ այդ թեման արծարծվեց այլ, առավել արդիական խնդիրներից ուշադրությունը շեղելու համար: Լրագրող Վահան Իշխանյանի այն հարցին, թե իչու է Google-ն ավելի մտահոգված ցանցում հայոց լեզվի կիրառման խնդիրներով, քան մեր կառավարությունը, անպատասխան մնաց: Իսկ չէ որ կառավարությունը գերակա ճյուղ է համարել տեղեկատվական տեխնոլոգիաները»,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է բլոգեր և լրագրող Արման Սուլեյմանյանը:

BarCamp ճամբարը տեղի ունեցավ Հայաստանում հունիսի 4-6: Խորհրդաժողովը ենթադրում է ոչ պաշտոնական իրավիճակ նախապես չպլանավորված շնորհանդեսներով, որոնք վերաբերում են ՏՏ ոլորտին ու Ինտերնետին

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---