Նարեկ Դուրյան. Լեզվի իմացությունը յուրահատուկ դիպլոմ է 9 հունիսի 2010 - 15:03 AMT PanARMENIAN.Net - «Ես դեմ չեմ, որ օտարալեզու դպրոցներ բացվեն միայն այն պայմանով, եթե դրանք չքանդեն հայկական դպրոցը»,- ասաց դերասան Նարեկ Դուրյանը հունիսի 9-ին Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Ըստ նրա, լեզվի իմացությունը յուրահատուկ դիպլոմ է « և ես երջանիկ եմ, որ խոսում եմ ֆրանսերեն»: Նա ավելացրեց նաև, որ Ֆրանսիայում գործում են բազմաթիվ օտարալեզու դպրոցներ: «Այդ օտարալեզու դպրոցները նախատեսված են ազգային փոքրամասնությունների համար: Ֆրանսիան գրքեր չի հրատարակում պորտուգալերենով իր հանրակրթական դպրոցների համար, իսկ մեր կրթության և գիտության նախարարությունը փաստորեն պետք է նոր ֆիզիկայի, քիմիայի և այլ գրքեր հրատարակի օտարալեզու դպրոցների համար»,- առարկեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Նա ասաց նաև, որ այն քանակական սահմանափակումները, որոնք նախատեսված են օտարալեզու դպրոցների համար, լրացուցիչ լարվածություն կստեղծեն հասարակության մեջ, քանի որ մանավանդ արտերկրում աշխատող հայերը կանեն հնարավոր ամեն ինչ, որպեսզի իրենց երեխաները սովորեն այն երկրի լեզուն, որտեղ նրանք աշխատում են: Ճարտարապետ Լևոն Իգիթյանն իր հերթին ավելացրեց, որ 10-15 դպրոցը չէ, որ պետք է խաթարի հայերի ինքնությունը: «20 տարի առաջ, երբ ադրբեջանցիները ցեղ էին և սկսեցին պատերազմել մեզ հետ, մենք ստիպված իջանք նրանց մակարդակին, որ խոսենք արյան լեզվով, և արդեն երկու տասնամյակ չենք կարողանում վերադարձնել մեր նախկին մակարդակը»,- ասաց նա: Ճարտարապետի խոսքերով, նրան այս խնդրից ավելի շատ մտահոգում է այն փաստը, որ հայերը կորցնում են ազգային արժեքները. «Չկա հարգանք մեծերի նկատմամբ, իսկ Մատենադարանում ցույցերի ժամանակ հայ երիտասարդները կարող են իրենց թույլ տալ ցեխոտ կոշիկներով նստել Մեսրոպ Մաշտոցի արձանի գլխին»: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |