ԵՄՀՖ. Ադրբեջանը սխալ ուղի է ընտրել`դեմ գնալով ԼՂՀ-ի ազատ և ժողովրդավարական ընտրություններին 9 հունիսի 2010 - 15:50 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ-ն ճակատագրական սխալ է գործել, որ օտարերկրյա հայտնի քաղաքական գործիչներին «persona non grata» է հայտարարել, ասվում է Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի (ԵՀՄՖ) մամլո հաղորդագրության մեջ: «Այն, որ դրանով Ադրբեջանն, ոչինչ չշահելով, միայն կորցնում է, հաստատվեց արդեն այս շաբաթ. Սլովակիայի հայտնի պարբերական «Tyzden»-ում (Տիժդեն) ներկայացված է «Ավետիաց Երկիր» փաստագրական հոդվածը` Լեռնային Ղարաբաղի և այդտեղ կայացած Ազգային Ժողովի ընտրությունների մասին»,-ասվում է հաղորդագրության մեջ: Հոդվածում, որը պատրաստվել է Ֆրանտիշեկ Միկլոշկոյի (Սլովակիայի Ազգային Խորհրդի, առաջին նախագահ, Սլովակիայի ԱԽ-ի ներկայիս պատգամավոր) կողմից, ներկայացված են ամենայն ջերմությամբ Հայաստանը և «Ավետիաց Երկիր»`ԼՂՀ-ն: «Ի հակադրություն ԼՂՀ-ի ժողովրդավարությանը, հոդվածագիրը կենտրոնացել է ընդամենը մի փաստի վրա. Ադրբեջանի խորհրդարանը սահմանադրական փոփոխություն է մտցրել իր նախագահին ցմահ իշխելու հնարավորություն տալու համար: Կարծում ենք, որ այս հոդվածը որպես առաջին քայլ բավարար է, որպեսզի Ադրբեջանը հասկանա, թե ինչ սխալ ուղի է ընտրել`դեմ գնալով և ՙձեռնոց նետելով՚ ԼՂՀ-ի ազատ, թափանցիկ, ժողովրդավարական ընտրություններին»,-ասվում է հաղորդագրության մեջ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |