Ֆրանտիշեկ Միկլոշկո. ԼՂՀ-ն հանդուրժողական և ժողովրդավարական երկիր է`ի տարբերություն Ադրբեջանի 9 հունիսի 2010 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Սլովակիայի ամենահայտնի պարբերականներից մեկում` «Tyzden»-ում (Տիժդեն) լույս է տեսել Ֆրանտիշեկ Միկլոշկոյի «Ավետիաց Երկիր» փաստագրական հոդվածը: Սլովակիայի Ազգային Խորհրդի առաջին նախագահ, ԱԽ-ի ներկայիս պատգամավոր Ֆրանտիշեկ Միկլոշկոն դիտորդի կարգավիճակով մասնակցել է վերջերս Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին: Իր հոդվածում նա մասնավորապես, գրում է. «ԼՂՀ-ն հանդուրժողական և ժողովրդավարական երկիր է, ի տարբերություն, օրինակ, Ադրբեջանի, որտեղ վերջերս պառլամենտը սահմանադրական օրենք ընդունեց Ալիևին ցմահ իշխանության մանդատ տալու մասին»: «Իմ ԼՂՀ-ում մնալու ընթացքում այն տպավորությունը ստացա, որ ԼՂՀ-ի խնդիրն ի վերջո Եվրամիության խնդիրն է: 138 հազար ԼՂՀ բնակիչ անելանելի վիճակում պաշտպանում է իր քրիստոնեական քաղաքակրթությունը, պատմությունը, իր հոգևոր և ֆիզիկական էությունը: ԼՂՀ-ն այսօր գոյություն ունի հատկապես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանորդների շնորհիվ, որոնք կազմում են այսպես կոչված Մինսկի խումբը և փնտրում լուծում: ԼՂՀ-ն գույություն ունի նաև Հայաստանում և ԼՂՀ-ում ապրող հայերի շնորհիվ, որոնք պատրաստ են պատերազմով պաշտպանել ԼՂՀ-ն շատ ավելի մեծ, բայց զորապես ավելի թույլ Ադրբեջանի կողմից հարձակման ենթարկվելու դեպքում»,-գրել է Սլովակիայի Ազգային Խորհրդի առաջին նախագահը: «1938թ-ին Եվրոպայի գերհզոր երկրները հանձնեցին Չեխիայի ու Սլովակիայի տարածքները Հիտլերին` մտածելով, որ այդ ճանապարհով կփրկեն խաղաղությունը Եվրոպայում: Իրականում ոչ խաղաղությունը փրկեցին, ոչ էլ իրենք իրենց: Եթե ԵՄ բաց թողնի ձեռքից փոքրիկ ԼՂՀ-ին և նրա քրիստոնեական քաղաքակրթությունը փրկելու հնարավորությունը` թույլ տալով, որ հաղթանակի այստեղ օտարի քաղաքակրթությունը, անկասկած նույնը պատահելու է իրեն` ԵՄ-ին: Քրիստոնեական Եվրոպան այսօր մի շղթա է ներկայացնում, որի գոյությունը որոշվելու է ի վերջո իր ամենաթույլ օղակով. այդ օղակը ԼՂՀ-ն է»,-ասվում է Ֆրանտիշեկ Միկլոշկոյի հոդվածում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |