Ջորջ Ֆրիդման. ԱՄՆ-ն դեռևս հստակ չի պատկերացնում իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Ջորջ Ֆրիդման. ԱՄՆ-ն դեռևս հստակ չի պատկերացնում իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի ու Ադրբեջանի հարաբերություններն այնքան լավը չեն, որքան կարող էին լինել: Այդ մասին Բաքվում հայտարարել է STRATFOR կենտրոնի նախագահ, պրոֆեսոր Ջորջ Ֆրիդմանը:

Ըստ նրա, ԱՄՆ-ն բավարար ուշադրություն չի դարձնում ամերիկա-ադրբեջանական հարաբերություններին, քանի որ զբաղված է այլ հարցերով` Թուրքիայի ու Իսրայելի միջև ճգնաժամով, Իրանի, Աֆղանստանի հարցերով, սակայն ԱՄՆ-ն չի մոռանում, թե ով է իր ճշմարիտ գործընկերը:

Պատասխանելով ղարաբաղյան հակամարտության մասին հարցին` Ֆրիդմանն ասել է, որ ԱՄՆ-ն դեռևս հստակ չի պատկերացնում Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրավիճակը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---