IFC-ն վերապատրաստում է հայաստանյան բանկերին առևտրի ֆինանսավորման գծով

IFC-ն վերապատրաստում է հայաստանյան բանկերին առևտրի ֆինանսավորման գծով

PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն օգնում է Հայաստանի բանկերի կառավարիչներին մեծացնելու իրենց գիտելիքներն առևտրի ֆինանսավորման պրոդուկտների և գործառնությունների բնագավառում, հնարավորություն տալով տեղական բանկերին առաջարկելու էլ ավելի լավ լուծումներ իրենց ներկրող և արտահանող հաճախորդներին և օգտվելու միջազգային առևտրի ցանցերից, PanARMENIAN.Net ին հաղորդում է IFC երևանյան գրասենյակը:

Շվեդիայի կառավարության հետ գործընկերությամբ, IFC-ն կազմակերպել է մեկ շաբաթյա վերապատրաստման սեմինարներ առևտրի ֆինսանսավորման գործառնություններով զբաղվող Հայաստանի բանկային մասնագետների համար, և առևտրի ֆինանսավորման գործիքների կիրառման վերաբերյալ պարապմունքներ` բանկերի բաժնետիրական և մեծ ու փոքր ձեռնարկատեր հաճախորդների համար: Մոտ 100 բանկային գործի մասնագետ ու գործարար հունիսի 7-11-ը մասնակցեցին վերապատրաստման ծրագրերին:

Առևտրի ֆինանսավորման բնագավառում միջազգային առաջատար փորձը փոխանցելով տեղական շուկա, դասընթացը ծանոթացնում է գործիքներին և լուծումներին` միջազգային առևտրի ֆինանսավորման գործարքների հետ կապված ռիսկերի կառավարման համար:

«Առևտուրը վճռորոշ նշանակություն ունի տնտեսապես ինտեգրացված աշխարհում և կենսական գործիք է մասնավոր հատվածի զարգացման համար»,- ասաց Մարկ Ռոզանսկին, Եվրոպայում IFC-ի առևտրի ֆինանսավորման տարածաշրջանային ղեկավարը: «Այս նախաձեռնությամբ IFC-ն ներդրում է կատարում Հայաստանի առևտրի ֆինանսավորման կարողություններում`օգնելով զարգացնել տեղական բանկերի հմտություններն ու փորձառությունը առևտրի ֆինանսավորման ծառայությունների մատուցման համար»:

IFC-ն` Համաշխարհային առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում համագործակցում է Հայաստանում երեք թողարկող բանկերի հետ` «Ամերիաբանկի», «Հայէկոնոմբանկի» և «Արդշինինվեստ բանկի» հետ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---