Դեպի Գազա հաջորդ հումանիտար օգնությունը կուղեկցեն ԵՄ երկրների մաքսային տեսուչները

Դեպի Գազա հաջորդ հումանիտար օգնությունը կուղեկցեն ԵՄ երկրների մաքսային տեսուչները

PanARMENIAN.Net - ՀԱՄԱՍ-ը դիտարկում է այն հնարավորությունը, որ դեպի Գազա հաջորդ հումանիտար օգնությունը ուղեկցեն ԵՄ երկրների մաքսային տեսուչները: Նրանք կստուգեն ապրանքը Հունաստանում նավեր բեռնելու ժամանակ և կուղեկցեն այն մինչև նշանակման կետ` Գազա:

Առաջարկը Պաղեստինի խորհրդարանի պատգամավոր Ջամալ Խուդարիինն էր, ով հայտնի է որպես «Գազայի շրջափակման վերացման կոմիտեի» ղեկավար: Խուդարին իր գաղափարներն առաջադրել է ԵՄ, Հունաստանի և ՀԱՄԱՍ-ի համապատասխան կառույցների քննարկմանը, հաղորդում է MIGnews.com-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---